Ամեն ինչ հողանցման մասին
Պաշտպանիչ Հողանցում
Ինչ է հողանցու մը եվ ինչու է այն կարևոր
Հողանցումը (grounding/earthing) էլեկտրական համակարգի մետաղական մասերի և Երկրի (հողի) միջև հատուկ հաղորդիչների միջոցով ստեղծված միացումն է, որն ապահովում է պոտենցիալների հավասարեցումը և արտակարգ իրավիճակներում հոսանքի ուղղումը դեպի հող:
Ինչու է հողանցումը կարևոր
-
Մարդկանց պաշտպանություն էլեկտրահարումից,
-
Սարքավորումների պահպանում,
-
Կայծակային պաշտպանություն.
-
Ցանցի կայունություն.



ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՆՔ ԱՆԵԼ ՄԵՆՔ
Եթե անհրաժեշտ է կառուցել նոր հողանցման համակարգ կամ գնահատել առկա համակարգի վիճակը, Սաննովա ընկերությունը առաջարկում է տեղանքի զննում, նախագծում, կառուցում, դիմադրության չափում և բարելավման վերաբերյալ առաջարկությունների տրամադրում ։
Մեր Խնդիրը
Կառուցել Մնայուն Համակարգեր
Ե՞րբ է հողանցումը հատկապես կարևոր
Հողանցումը էլեկտրական անվտանգության հիմնական բաղադրիչներից է։ Դրան հատկապես կարևոր է ուշադրություն դարձնել՝
-
Շենք կառուցելիս, վերանորոգելիս կամ էլեկտրալարերը փոխարինելիս։
-
Արևային վահանակներ, ինվերտորներ, կուտակիչ մարտկոցներ կամ էլեկտրամոբիլների լիցքավորման կայաններ տեղադրելիս։
-
Գործարաններում, կլինիկաներում, հյուրանոցներում և առևտրային տարածքներում մեքենաներ կամ զգայուն սարքավորումներ շահագործելիս։
-
Հին շենքերը գնահատելիս, երբ էլեկտրալարերի վիճակը հստակ չէ կամ հողանցման չափումների արձանագրություններ չկան։
-
Էլեկտրական վթարներից, կայծակի պատճառած վնասներից, հողային աշխատանքներից կամ համակարգի էական փոփոխություններից հետո։
Հողանցման ի՞նչ տեսակներ կան
-
Պաշտպանիչ հողանցում։ Էլեկտրասարքավորումների հասանելի մետաղական մասերը միացնում է պաշտպանիչ հողանցման համակարգին՝ մեկուսացման վնասման դեպքում մարդկանց պաշտպանելու համար։
-
Համակարգային կամ չեզոքի հողանցում։ Սահմանում է էլեկտրամատակարարման համակարգի կապը հողի հետ՝ սովորաբար տրանսֆորմատորի կամ գեներատորի մոտ։
-
Ֆունկցիոնալ հողանցում։ Նպաստում է որոշ էլեկտրոնային, կապի և կառավարման սարքավորումների նախատեսված աշխատանքին, այդ թվում՝ էլեկտրական խանգարումների նվազեցմանը։
-
Շանթապաշտպանական հողանցում։ Ապահովում է շանթապաշտպանության համակարգի կապը հողի հետ և մյուս բաղադրիչների հետ համատեղ կայծակի հոսանքն ուղղում դեպի հող։
Բացահայտեք մեր աշխատանքները
Պորտֆոլիո







Մեր Ծառայությունները
Ինչ ենք առաջարկում
Մասնագիտական ներուժ եվ փորձ
«Սաննովա»-ն հողանցման համակարգի կառուցման նպատակով առաջարկում է հետևյալ ծառայությունները`
-
Տեղանքի ուսումնասիրություն, տեխնիկական լուծման մշակում եվ նյութերի մատակարարում,
-
Հողային ու մոնտաժային աշխատանքների իրականացում,
-
Էլեկտրոդների քանակի, տեղադրման խորության հաղորդիչների հատույթները ընտրություն ՝ հաշվի առնելով հողի պայմանները, սարքավորումների պահանջները և իրառելի նորմերը,
-
հողանցման դիմադրության և պաշտպանական հաղորդիչների ու միացումների դիմադրության չափումներ,
-
չափումների արձանագրության և կառուցվա համակարգի սխեմայի կազմում
