top of page
image-15-09-25-11-07-1.jpeg

Լիթիումային մարտկոցները ժամանակակից էներգիայի կուտակման ամենաարդյունավետ տեխնոլոգիաներից են։ Դրանք աշխատում են լիթիումի իոնների շարժման միջոցով՝ ապահովելով բարձր էներգիայի խտություն և երկարատև աշխատանք։ Այս մարտկոցները առանձնանում են փոքր քաշով, արագ լիցքավորման կարողությամբ և ցածր ինքնալիցքաթափմամբ, ինչը դրանք դարձնում է շատ հարմար շարժական և ստացիոնար կիրառությունների համար։ Լիթիումային մարտկոցներն այսօր լայնորեն օգտագործվում են էլեկտրական մեքենաներում, արևային էներգիայի համակարգերում, լափթոփներում, սմարթֆոններում և էներգիայի պահեստավորման կայաններում։ Դրանք օգնում են ապահովել կայուն և մաքուր էներգիայի օգտագործում՝ նվազեցնելով կախվածությունը ավանդական վառելիքներից։ 

Վստահելի պրոդուկտ

Ինչպես է աշխատում լիթիումային մարտկոցը

Մարտկոցի աշխատանքի գործընթացը

Արեւային կայանի հետ միացվելու դեպքում մարտկոցը կուտակում է այն էներգիան, որը ստացվում է արեւային վահանակներից օրվա ընթացքում։ Երեկոյան կամ էլեկտրականության անջատման ժամանակ այդ կուտակված էներգիան օգտագործվում է տան կամ բիզնեսի էլեկտրամատակարարումը շարունակելու համար։ Այս կերպ լիթիումային մարտկոցը ապահովում է անխափան և անկախ էներգիա՝ բարձրացնելով համակարգի արդյունավետությունը։

Mask_group_5a0d1770-7c2e-4941-b6cc-924e38d92992.png.webp

Մարտկոցներ բնակարանների համար

Անվտանգ եվ հուսալի լուծում ձեր բնակարանում

Լիթիումային մարտկոցները հնարավորություն են տալիս կուտակել արևային կայանից ստացված էներգիան և օգտագործել այն երեկոյան ժամերին կամ հոսանքի անջատման դեպքում։ Այս մարտկոցները ունեն երկար սպասարկման ժամկետ, բարձր արդյունավետություն և ապահով աշխատանք՝ առանց հատուկ սպասարկման անհրաժեշտության։

Մարտկոցներ բիզնեսի համար

Անհատական լուծում ձեր բիզնեսի համար:

Մեր լիթիումային մարտկոցային համակարգերը նախատեսված են բիզնեսների համար՝ ապահովելով արդյունավետ և կայուն էներգամատակարարում։ Մենք առաջարկում ենք անհատականացված լուծումներ՝ հաշվի առնելով յուրաքանչյուր բիզնեսի սպառման առանձնահատկությունները։

01.png.webp
6a0f48436f03bf48e8c7f28f9f150b4c.png.webp

Արդյունաբերական նշանակության կուտակիչ համակարգեր (BESS)

Կուտակեք հետագա վաճառքի կամ օգտագործման համար

Մարտկոցային էներգիայի կուտակման համակարգերի (BESS) նպատակն է կուտակել էլեկտրաէներգիան երբ այն էժան է, եվ մատակարարել այն ժամանակ երբ կա բարձր պահանջարկ,  կամ ցանցի անջատումների կամ այն ​​ժամանակ, երբ վերականգնվող աղբյուրները, ինչպիսիք են արևային և քամու էներգիան, չեն արտադրում էներգիա:

Հեռ: 099 660461

Դավթաշեն, 1-ին թաղ, 11/2, 88 տարածք

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ

Բաժանորդագրվեք տեղեկանալու էլեկտրաէներգետիկ նորություններին

© 2024 by Sannova Tech LLC | ՍԱՆՆՈՎԱ ԹԵՔ ՍՊԸ

  • Threads
  • X
  • LinkedIn
  • Instagram
  • Facebook
bottom of page