top of page
Search

Արևային էներգիա + մարտկոց. ե՞րբ է այս ներդրումը իրականում շահավետ բիզնեսի համար

Կուտակիչ մարտկոց, all-in-one 5.2կվտ/ժ

Հարցը, որ տալիս է յուրաքանչյուր բիզնեսի ղեկավար․

Վերջին տարիներին էներգակիրների գների աճը և հոսանքի անջատումների ռիսկը ստիպում են բիզնեսներին վերանայել իրենց էներգետիկ ծախսերը։

Ավելի ու ավելի շատ ընկերություններ սկսում են դիտարկել արևային էներգիան որպես ոչ միայն էկոլոգիական, այլև ֆինանսապես հիմնավորված լուծում։

Սակայն, հենց այս փուլում առաջանում է հիմնական հարցը`պե՞տք է ներդնել միայն արևային պանելներ, թե՞ նաև ավելացնել կուտակիչ մարտկոց։

«Ձեռնտո՞ւ է ինձ արևային պանելներ տեղադրել» - սա բիզնեսների կողմից ամենահաճախ հնչող հարցերից է։

Սակայն այս ձևակերպումը ամբողջությամբ չի արտացոլում խնդրի էությունը։

Ավելի ճիշտ կլինի հարցը ձևակերպել այսպես․

«Ե՞րբ է արևային պանելների և կուտակիչ մարտկոցի համակցված ներդրումը (ROI՝ ներդրումների վերադարձը) իրականում արդարացված և շահավետ իմ բիզնեսի համար»։

Պատասխանը կախված է մի քանի կարևոր գործոններից՝

  • ձեր սպառման ծավալից,

  • տեղակայությունից,

  • տանիքի կառուցվածքից,

  • ընտրված ֆինանսավորման մոդելից։


Այս հոդվածում ներկայացնում ենք գործնական հաշվարկային մոտեցում, որը կարող եք կիրառել ձեր բիզնեսի համար։

 

Ինչպե՞ս է աշխատում արևային էներգիա + մարտկոց համակցությունը

Աարևային էներգիա + մարտկոց համակարգը բաղկացած է 4 հիմնական բաղադրիչից․

• Արևային պանելներ (Solar PV) - արտադրում են DC հոսանք

• Հիբրիդային փոխակերպիչ (Hybrid inverter) - փոխակերպում է հաստատուն հոսանքը փոփոխական հոսանքի և կառավարում ամբողջ համակարգը

• Լիթիումային մարտկոց (LiFePO4) - կուտակում է ավելցուկային էներգիան

• Ցանցային կապ (Net metering) - հնարավորություն է տալիս ավելցուկային

էներգիան փոխանցել նաև ցանցին:


Աշխատանքային տրամաբանություն՝

• Ցերեկ (08:00–18:00) - արևային պանելները ծածկում են սպառման 70–100%-ը, ավելցուկը ուղղվում է դեպի մարտկոցը

• Երեկո/գիշեր - մարտկոցը ապահովում է 4-12 ժամ հոսանքի մատակարարում,

• Հոսանքի անջատման դեպքում - ավտոմատ անցում մարտկոցին՝ առանց ընդհատման

 

Կոնկրետ հաշվարկ. ե՞րբ է ձեռնտու (իրական թվերով)

 

Վերցնենք օրինակ՝ արտադրական ձեռնարկություն, ամսական 1,500 կՎտ/ժ սպառում (Երևան)

Համեմատական աղյուսակ

Ցուցիչ

Արևային + մարտկոց

Դիզել գեներատոր

Սկզբնական ներդրում

~ $18,000 – $28,000

~ $4,000 – $8,000

Տարեկան ծախս

շատ ցածր (~$200–400)

բարձր (վառելիք + սպասարկում)

1 կՎտ/ժ արժեք

~ $0.05 – $0.10

~ $0.35 – $0.65

Անկախություն ցանցից

բարձր

միայն հոսանքազրկման ժամանակ

Մաշվածություն

ցածր

բարձր

Աղմուկ / էկոլոգիա

0

բարձր

Օգտակարություն

ամբողջ տարվա տնտեսում

միայն վթարային


Արևային էներգիա + մարտկոցի ձեռքբերման արժեքը` մոտ 25,000 ԱՄՆ դոլար: Տարեկան արտադրությունը` մոտ 3000 ԱՄՆ դոլար/տարեկան: Հետգնումը կլինի` 8 տարի:


Դիզելային գեներատորի ձեռքբերման արժեքը կլինի մոտ 5,000 ԱՄՆ դոլար:

Օգտագործվում է միայն հոսանքազրկումների ժամանակ`

100 ժամ/տարի × ~10 kW = 1,000 kWh/տարի

Արժեք՝ $0.35–0.65/kWh ≈ $400 – $700/տարի

Դիզելային գեներատորի դեպքում հետգնում հասկացություն գոյություն չունի, սակայն մեր հաշվարկների արդյունքում, ունենում ենք, որ գեներատորը 9 տարվա ընթացքում կտա մոտ 5000 ԱՄՆ դոլարի էլեկտրաէներգիա:


Ի՞նչ հարցեր տալ մատակարարին

 

Ճիշտ մատակարար ընտրելը նույնքան կարևոր է, որքան պրոդուկտը։

 

  •   Ի՞նչ պետք է ստուգել,

  • Ի՞նչ մարտկոցի հզորություն է պետք Ձեր սպառման և անջատման ժամերի հիման վրա,

  • Ի՞նչ ինվերտոր է օգտագործվում - Հիբրիդային թե off-grid համակարգ,

  • Ի՞նչկան է մարտքոցի երաշխիքը կամ ցիկլերի քանակը,

  • Net metering հասանելի՞ է -  Ավելցուկի փոխանցում ցանց,

  • Կա՞ monitoring համակարգ - Real-time տվյալներ և հեռավար կառավարում,

  • Ի՞նչ փորձ ունի տեղադրողը - Իրական նախագծեր և արդյունքներ,

  • Կատարվո՞ւմ է էներգետիկ աուդիտ` անհատական հաշվարկ մինչև առաջարկը

 

Խորհուրդ -համեմատեք առնվազն 2–3 առաջարկ

 Կասկածամիտ եղեք, եթե խոստանում են < 2 տարվա հետգնում:

 

Ի՞նչ անել հիմա

Հաջորդ քայլերը․

  • Վերլուծեք ձեր վերջին 12 ամսվա էլեկտրաէներգիայի սպառումը,

  • Ստացեք մասնագիտական խորհրդատվություն,

  • Համեմատեք լուծումները՝ ոչ միայն գնի, այլ նաև ROI-ի հիման վրա:


Իսկ եթե այնուամենային ունեք հարցեր, կապնվեք մեզ հետ` www.sannova.tech Հեռ. 096 660466

 
 
 

Comments

Rated 0 out of 5 stars.
No ratings yet

Add a rating

Հեռ: 099 660461

Դավթաշեն, 1-ին թաղ, 11/2, 88 տարածք

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ

Բաժանորդագրվեք տեղեկանալու էլեկտրաէներգետիկ նորություններին

© 2024 by Sannova Tech LLC | ՍԱՆՆՈՎԱ ԹԵՔ ՍՊԸ

  • Threads
  • X
  • LinkedIn
  • Instagram
  • Facebook
bottom of page