top of page
Search

Ատամնաբուժական կլինիկայի ամսական ծախսերի մինչև 40% կրճատում

Վերլուծում ենք, թե միջին չափի ատամնաբուժական կլինիկան ինչ սարքավորումներ է օգտագործում, ինչ էլեկտրաէներգիա է սպառում և ինչպես կարող է Sannova-ի մարտկոցային լուծումը էականորեն փոխել ծախսերի կառուցվածքը։

 

Ի՞նչ սարքավորումներ կան կլինիկայում

 

Արտաքուստ ատամնաբուժական կլինիկան կարող է թվալ «ցածր էներգատար» բիզնես, սակայն իրականում այն ունի կայուն և բարձր էլեկտրական ծախս։

 

Դիտարկենք 3 - 4 աթոռ ունեցող, օրական 4 - 6 բժիշկ սպասարկող միջին կլինիկա․

 

Ատամնաբուժական բազկաթոռ (×4), 0.5 կՎտ × 4 = 2 կՎտ

Ռենտգեն (OPG / 2D), 2–3 կՎտ (կարճատև պիկ բեռ)

Ստերիլիզատոր / ավտոկլավ (×2), 2.5 կՎտ × 2 = 5 կՎտ

Կոմպրեսոր (air unit), 1.5–2 կՎտ (շարունակական բեռ)

Ջրատաքացուցիչ, 2–3 կՎտ (ըստ ռեժիմի)

Լուսավորություն (LED ×20) ≈ 0.4 կՎտ

Օդորակիչներ (×2 ) 1.5 կՎտ × 2 = 3 կՎտ

Համակարգիչներ և մոնիտորներ (×5) ≈ 1 կՎտ

 Ընդհանուր տեղադրված հզորություն՝ ≈ 15–18 կՎտ

 

Ի՞նչ ծախս է ձևավորվում ամեն օր ատամնաբուժական կլինիկայում

 

Կլինիկայի միջին աշխատանքային գրաֆիկը՝

09:00 – 19:00 (10 ժամ)

Շաբաթական՝ 6 օր

 

Բոլոր սարքերը միաժամանակ չեն աշխատում, ուստի հաշվարկում ենք մոտ 60% բեռի գործոնով։

Արդյունավետ հզորություն՝ ≈10 կՎտ

Օրական սպառում՝ ≈100 կՎտ⋅ժ

Ամսական սպառում՝ ≈2,600 կՎտ⋅ժ

 

Սա Հայաստանում կազմում է մոտ 140,000 – 160,000 դրամ ամսական ծախս։

 

Ինչպե՞ս կարելի է կրճատել ատամնաբուժական կլինիկայի ծախսերը Ատամնաբուժական կլինիկայի ծախսերի կրճատում

Ատամնաբուժական սենյակ

Առանց ներդրումների էլ հնարավոր է որոշակի կրճատում ապահովել՝

1. Ավտոկլավի ճիշտ ժամանակացույց: Ստերիլիզացիան կազմակերպել խմբաքանակներով, ոչ թե յուրաքանչյուր այցից հետո։

2. Կոմպրեսորի ճնշման օպտիմալացում: Ճնշման նվազեցումը կարող է տալ մինչև 15–20% խնայողություն

3. Օդորակիչների խելացի կառավարում: Smart thermostat-ի կիրառումը արագ արդյունք է տալիս։

4. Standby ռեժիմների կառավարում: Ակտիվ չօգտագործվող սարքերը ժամանակավորապես անջատել։

5. Ջրատաքացուցիչի ռեժիմի վերահսկում: Ամռանը ջերմաստիճանի նվազեցումը զգալի ազդեցություն ունի։

 

Այս քայլերը սովորաբար տալիս են մինչև 10–20% խնայողություն:

 

Ինչպե՞ս է Sannova-ն փոխում հաշվեկշիռը

 

Վերոնշյալ քայլերը օպտիմալացում են, սակայն չեն փոխում համակարգի հիմքը։

 

Sannova Tech-ի լուծումը կառուցվածքային է՝ համադրելով արևային արտադրությունն ու կուտակիչ տեխնոլոգիան։

 Արևային կայան` 10 կՎտ հզորություն

Ամռանը՝ 50–55 կՎտ⋅ժ/օր արտադրություն

Ծածկում է աշխատանքային ժամերի զգալի մասը:

 

Կուտակիչ մարտկոց ատամնաբուժական կլինիկայի համար

Կուտակիչ համակարգ

20 կՎտ/ժ տարողություն

Ապահովում է 2–3 ժամ անխափան աշխատանք, կրիտիկական սարքավորումները շարունակում են գործել՝ ներառյալ ռենտգենը և ավտոկլավը։

 Ցանցի հետ ինտեգրում

Ցանց + կուտակիչ համակցված կառավարում պիկ ժամերի բեռի նվազեցում, ավելի ցածր վերջնական հաշիվ

 Մոնիթորինգ

Հեռահար հսկողություն , իրական ժամանակում՝ ծախս և արտադրություն

Արդյունք` մինչև 40% ծախսի կրճատում, մոտ 60,000 դրամ ամսական խնայողություն, 3–4 տարի ներդրման վերադարձ, 0 ընդհատում աշխատանքում։

 

Ատամնաբուժական կլինիկաները ունեն բարձր և կայուն էներգիայի սպառում, ինչը նրանց դարձնում է իդեալական թեկնածու արևային և կուտակիչային համակարգերի համար։

 

Սակայն արդյունավետ լուծումը հնարավոր է միայն ճշգրիտ հաշվարկի և անհատական նախագծման դեպքում։

 

Ցանկանո՞ւմ եք հասկանալ ձեր կլինիկան որքան կարող է խնայել՝ կապ հաստատեք Sannova Tech-ի  թիմի հետ և ստացեք անվճար էներգետիկ վերլուծություն հենց ձեր բիզնեսի համար եվ իրականացրեք ձեր Ատամնաբուժական կլինիկայի ծախսերի կրճատումը մեզ հետ: Հեռ. 096 660466 կամ 099 660461

Comments

Rated 0 out of 5 stars.
No ratings yet

Add a rating

Հեռ: 099 660461

Դավթաշեն, 1-ին թաղ, 11/2, 88 տարածք

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ

Բաժանորդագրվեք տեղեկանալու էլեկտրաէներգետիկ նորություններին

© 2024 by Sannova Tech LLC | ՍԱՆՆՈՎԱ ԹԵՔ ՍՊԸ

  • Threads
  • X
  • LinkedIn
  • Instagram
  • Facebook
bottom of page